
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանը ներկայացված կլինի, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, Վրաստանից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցողների պատվիրակությունը կհստակեցվի ավելի ուշ։
«Կլինեն խորհրդակցություններ, գլխավորն այն է, որ երկիրը ներկայացված կլինի գագաթնաժողովում, մնացած մանրամասները կհստակեցվեն: Այնուհետ մանրամասների մասին կտեղեկացնեմ: Երկիրը ներկայացված կլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ասել է վարչապետը:
ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 9-11-ը։ Չնայած «գործակալների օրենքի» ընդունմանը և հակաարևմտյան հռետորաբանությանը, Հյուսիսատլանտյան դաշինքը մի քանի օր առաջ հրավիրել էր Վրաստանին։