Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի և ռուսական Azimuth ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևին ասել է, որ Թբիլիսիի օդանավակայանում նոր տարանցիկ հանգույց է ստեղծվում, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան թռչել Եվրոպա, գրում է Netgazeti-ին՝ վկայակոչելով ռուսական RBK-ին:
Վանցևի խոսքով, Թբիլիսին ռուսների համար Ստամբուլից, Բաքվից և Երևանից հետո չորրորդ տրանսպորտային հանգույցն է Եվրոպա մեկնելու համար։
«Georgian Airways-ի մեր գործընկերները ռուս ուղևորների համար տարանցման ուղղությամբ բարենպաստ առաջարկներ ունեն՝ բացում են ուղիղ չվերթներ դեպի Փարիզ, Նիցցա և Հռոմ, որտեղ Ռուսաստանից ուղիղ չվերթներն առայժմ դադարեցված են»,- ասել Վանցևը:
RBK-ն նաև հավելել է, որ վրացական ավիաընկերությունը Թբիլիսիից տարանցիկ չվերթ է նախատեսել Մոսկվայից Նիցցա։ Այս չվերթի տոմսի արժեքը սկսվում է 408 եվրոյից։
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ից հանվել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների սահմանափակումը։ Նույն օրը չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների Ռուսաստան մեկնելու վիզային ռեժիմը։