Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հերքում է այն լուրը, ըստ որի` իբր, Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանումն իրականացրել է ուկրաինական ռազմական հետախուզությունը:
Վրաստանի ՆԳՆ-ից Netgazeti-ին հայտնել են, որ Սուդանից Վրաստանի քաղաքացիների դուրսբերումը կատարվել է վրացական կողմի ջանքերով ու համակարգմամբ:
Նշենք, որ երեկ առավոտյան Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Ուկրաինան Սուդանից տարհանել է 138 մարդու, նրանց թվում՝ համաքաղաքացիներին և Վրաստանի ու Պերուի քաղաքացիների։
Geo Sky ավիաընկերության ղեկավար Շալվա Կիկնաձեն ասել է, որ ավտոբուսներով քաղաքացիների տարհանումը կազմակերպել են Վրաստանի ԱԳՆ-ն ու ավիաընկերությունը, և այդ գործընթացում ներգրավված էր նաև ուկրաինական կողմը։
Հիշեցնենք. Վրաստանի շուրջ 30 քաղաքացի արգելափակված էր հակամարտող Սուդանում։ Այժմ նրանք Եգիպտոսում են։