Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն անհիմն է համարում Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքը։
«Քաղաքական շրջանակներից, որոշ դեպքերում նաև հատուկ ծառայություններից որոշակի մեղադրանքներ են հնչում, որոնց հետևում որևէ հիմնավորում չկա, ինչ-որ մեկը միշտ կարող է մեկին մեղադրել որևէ բանում։
Ես ոչ մեկի առաջ արդարանալու պարտավորություն չունեմ։ Եթե ինչ-որ մեկը փաստարկներով հիմնավորի, որ պայթուցիկներով բեռնված վագոն կամ բեռնատար հատել է Վրաստանի սահմանը, այդ դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կկալանավորվեն», — ասել է փոխնախարարը։
Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած «ահաբեկչության» մեջ կասկածյալների թվում կան Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ: