Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինի հետ հանդիպմանն ասել է, որ Վրաստանը հավատարիմ է Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացման գաղափարին։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը: Վարչապետը Չինաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու համար:
«Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը, և ես շնորհակալ եմ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու ձեր որոշման համար, որը, կարծում եմ, կոնկրետ արդյունքներ և օգուտներ կբերի երկու կողմերին։
Թույլ տվեք կրկնել, որ Վրաստանը հավատարիմ է Չինաստանի հետ բազմաթիվ ուղղություններով առևտրատնտեսական կապերի խորացման գաղափարին, և մենք ուրախ ենք, որ այս այցի շրջանակներում կարևոր փաստաթղթեր կստորագրվեն։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ»,- ասել է վարչապետը։