Թբիլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը փոխանցել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքին։ Թբիլիսիի պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Գվադալահարայում տեղի ունեցած «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» կարգավիճակի փոխանցման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան, Թբիլիսիի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի տնօրեն Նինիա Մաչարաշվիլին և ծրագրի իրականացման թիմի անդամները:
Արարողությանը ներկա են գտնվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գվադալահարայի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մեքսիկացի գրողներ, հրատարակիչներ և այլ պատվավոր հյուրեր։
Թբիլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք է ճանաչվել է 2021 թվականի ապրիլի 23-ին՝ կարգավիճակը կրելով մեկ տարի։ Այս ընթացքում իրականացվել են ավելի քան 50 խոշոր տեղական, միջազգային, հասարակական, մանկական, երիտասարդական, տեխնոլոգիական և կրթական ծրագրեր։ Ստեղծվել է մանկական գրքի փառատոն և «Նակադուլի» գրական մրցանակ, վերանորոգվել են Թբիլիսիի բոլոր հանրակրթական դպրոցների գրադարանները, անցկացվել բազմաթիվ մրցույթներ, դասախոսություններ-սեմինարներ գրողների, թարգմանիչների և հրատարակիչների համար։