ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` Թբիլիսին 1 տարով ստացել է գրքի համաշխարհային մայրաքաղաքի կարգավիճակ: Գրքի և հեղինակային իրավունքի օրվա հետ կապված միջոցառման ուղիղ հեռարձակումն այսօր 17:30-ին է:
Տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ծրագրվում է 100 կրթական, ճանաչողական, ենթակառուցվածքային ու մանկական միջոցառումների անցկացում:
Բացման արարողության պաշտոնական մասից հետո կներկայացվի «Տասը կենդանի լուսանկար` վրացական գրականությունից» պերֆորմանսը: Երկրորդ մասը նվիրված կլինի ժամանակակից հեղինակներին, կներկայացվի տասներեք վրացի հեղինակների մասնակցությամբ ֆոտո-աուդիո նախագիծ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ը մասշտաբային պրոյեկտ է, ուղղված է գրքի հանրայնացմանն ու ընթերցանության զարգացմանը, գրքային ինդուստրիան առաջ մղելուն, նաև ժամանակից հեղինակների, թարգմանիչների գրադարանների, հրատարակչությունների, աջակցությանը: