«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև այս պահին երկաթուղային տրանսպորտի հարց օրակարգում չկա։
«Մեր կողմից ցանկացած որոշում կայացվում է այն սկզբունքներով, որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին։ Այսօր այդ հարցն օրակարգում չէ։
«Ինչ վերաբերում է թռիչքներին, ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը միակողմանի տույժ է կիրառել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, որը հիմա հանվեց։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, հետևաբար, մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է և միանշանակ»։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու հրամանագիր ստորագրեց՝ մայիսի 15-ից չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և վերացնել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականին։