
CNN-ը հրապարակել է Եվրոպայի 20 գեղեցիկ քաղաքները, որոնք անարդարացիորեն շատ այցելուներ չեն ունենում։ Ցանկում նաև Թբիլիսին է։
Ամերիկյան հեռուստաընկերության նկարագրությունում ասվում է, որ Վրաստանը գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև, իսկ Թբիլիսիի անվանումը կապվում է քաղաքի սրտում գտնվող ծծմբային տաք աղբյուրների հետ:
CNN-ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Մետեխիի և Նարիկղալայի բերդեր, ինչպես նաև շրջել հին Թբիլիսիի փողոցներով:
Հրապարակված 20 քաղաքների թվում են նաև Երևանը, Մինսկը, Անտվերպենը, Աբերդինը, Վրոցլավը, Բերնը, Անկարան ու Թուրինը: