Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳ) արդեն չորրորդ օրն է չի արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է օգնել «Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե դրանով շահագրգռված լինեն հենց իրենք՝ երկրները»:
Վրաստանյան Netgazeti լրատվամիջոցը սեպտեմբերի 30-ին մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել Վրաստանի ԱԳՆ-ի հետ, սակայն պատասխան չի ստացել։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը սեփական նախաձեռնությամբ ևս չի պատասխանել Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հայտարարությանը:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) կազմակերպության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ ասել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխնիվալի) դե ֆակտո հանրապետությունները Վրաստանին վերադարձնելու տարբերակը:
Լավրովի հայտարարությունը Թբիլիսում միանշանակ չընդունվեց: Վրացի փորձագետների գնահատմամբ՝ «Մոսկվան Թբիլիսիին Չեչնիայի ճակատագիրն է առաջարկում»: Իշխող թիմը, ի դեմս՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը «դրական» է գնահատել: