
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի:
Ըստ ֆինանսների նախարարի` օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքային գործընթացը շարունակվում է։
«Շատ արագ տեմպերով զգալիորեն ավելանում է փոխադրվող ուղևորների թիվը։ Այսօր Թբիլիսիի օդանավակայանը հնարավորություն չունի ընդլայնվելու այն մասշտաբով, որն անհրաժեշտ է երկրին։
Ըստ այդմ՝ օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Դրա համար կան նաև համապատասխան ժամկետներ»,- ասել է Խուցիշվիլին։