Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլ, Թել-Ավիվ և Մինսկ ուղղություններով չարտերային թռիչքներ են նշանակվել: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հրապարակել է չվացուցակը.
- Օգոստոսի 25— Israir ավիաընկերություն, Թբիլիսի-Թել-Ավիվ (6:55 -18:40),
- Օգոստոսի 27 – Belavia ավիաընկերություն, Թբիլիսի-Մինսկ (03:45 — 05:45),
- Օգոստոսի 29–Turkish Airlines, Թբիլիսի-Ստամբուլ ( 03:55 — 05:30),
- Սեպտեմբերի 3 –Belavia, Թբիլիսի-Մինսկ (03:45 — 05:45),
- Սեպտեմբերի 3 –Yanair, Թբիլիսի-Կիև (10:00 — 12:00),
- Սեպտեմբերի 5— Turkish Airlines, Թբիլիս-Ստամբուլ (03:55 — 05:30),
- Սեպտեմբերի 6 — Pegasus Airlines, Թբիլիսի-Ստամբուլ (03:50 — 05:20),
- Սեպտեմբերի 9 –Skyup Airlines, Թբիլիսի-Կիև (08:45 — 10:45):
Հիշեցնենք` Վրաստանի իշխանությունները նախորդ շաբաթ երկարաձգել են կանոնավոր չվերթների արգելքը` մինչև սեպտեմբերի 30: Սահմանափակումները չեն տարածվում այն միջազգային ուղիղ չվերթների վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև:
Չվացուցակին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ գործակալության ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/GeorgianAviation/photos/a.416831735008054/3370736189617579/?type=3&theater