
Թբիլիսիից Բաթումիի ուղղությամբ ուղևորվող գնացքում գրադարան է բացվել: Այս մասին հայտնել են «Վրաստանի երկաթգծեր» ընկերությունից:
Տեղեկատվության համաձայն՝ շատ շուտով բոլոր գնացքներում կտեղադրվեն նմանատիպ գրադարաններ:
Նշվում է, որ նորատիպ գրադարանի շնորհանդեսն անցկացրել են գրողներ Գելա Չարվլիանին և Գուրամ Մեգրելիշվիլին: Stadler Kiss երկհարկանի գնացքի գրադարանն առաջին փուլում համալրվել է «Արտանուջ» և «Ինտելեկտ» հրատարակչությունների գրքերով: