
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանրությանն առաջիկայում կսպասարկեն նաև Ford մակնիշի միկրոավտոբուսներ և ISUZU մակնիշի 8-մետրանոց ավտոբուսներ: Համալրված տրանսպորտային պարկն այսօր ներկայացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ավտոպարկի թարմացման նախագծի շրջանակներում ձեռք է բերվել 180 միավոր 8-մետրանոց ավտոբուս և 300 միավոր միկրոավտոբուս:
Քաղաքապետը նշել է, որ ավտոբուսները հաշվարկված են 53 ուղևորի համար։