Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կվառվեն տոնածառի լույսերը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն բնակչությանը կոչ է արել տաք հագնվել և ներկա լինել տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը, որը նախատեսված է 20:00-ին:
«Ուզում եմ բոլորին հրավիրել. եկեք միասին մտածենք ցանկությունների ու խաղաղության մասին, որն այսօրվա իրականության ամենակարևոր բաներից է։ Բոլորին, ողջ աշխարհին մաղթում ենք խաղաղություն և հանգստություն։ Տոնածառի լույսերը վառելուց հետո տեղի կունենա համերգ»,- ասել է Կալաձեն։
Կալաձեն չի նշել, թե դեկտեմբերի 9-ին նախատեսված տոնական համերգի կատարողներն ովքեր են լինելու:
Հայտնի է, որ ակտիվիստների մի մասը, տոնական ծրագրին զուգահեռ, հանրահավաք է նախատեսում Ազատության հրապարակում՝ «Խաղաղության քաղաք» պաստառի մոտ։