Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գծի «Ծերեթելի» կայարանը ժամանակավորապես չէր սպասարկում ուղևորներին:
Պատճառը էսկալատորի տեխնիկական անսարքությունն էր: Այս մասին հայտարարություն էր տարածել Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը: Նշված կայարանում գնացքները չէին կանգնում: Սաբուրթալոյի գծի մյուս կայարաններն օրվա մեջ աշխատել են սովորական ռեժիմով: Ընկերությունը հայցել է ուղևորների ներողամտությունը և խոստացել արագ ժամկետներում վերացնել անսարքությունը:
Այժմ անսարքությունը վերացված է, մետրոն աշխատում է նախկին ռիթմով։
Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Թբիլիսիի մետրոն սպասարկում է 23 կայարան՝ Վարկեթիլի-Սաբուրթալո և Ախմեթելի ուղղություններով՝ 57 կմ ընդհանուր երկարությամբ: