
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաղաղարարներին նվիրված խաչքարի օծումը։ Խաչքարի բացման արարողությունը կատարվեց հուլիսի 24-ին, ներդաշնակվելով Քրիստոսի Պայծառակերպության տոնին։
Տեղեկության համաձայն՝ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի ունեցավ նորահիմն խաչքարի՝ Սրբալույս մյուռոնով օծման արարողություն։
Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ խաչքարը նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցուն, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում արժանավոր հայորդիների տապանաքարերն են:
Նշենք, որ խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն, բարեկամություն խորհրդանշող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:
Լուսանկարները՝ Վիրահայոց թեմի