Ճարտարապետ, «Արսի» շինարարական կազմակերպության հիմնադիր Իրակլի Ռոստոմաշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է, որ այսօր Թբիլիսիի շենքերում կա 9 000 վթարային վերելակ, որոնցից 3 000-ը ենթակա չեն վերանորոգման:
Ըստ ճարտարապետի՝ 1 վերելակի լրակազմը (միջինը` 10 հարկ, 1 խցիկ, 10 դուռ, շարժիչ, մալուխ, կառավարման վահանակ և այլն) արժե 12 հազար դոլար, իսկ 1 վերելակ փոխելը (հինը ապամոնտաժելը, նորը տեղադրելը) առնվազն 20 օր է պահանջում։
Նրա խոսքով, մեկ վերելակ տեղադրող անձնակազմը տարեկան կարող է տեղադրել 18 վերելակ:
«3 000 վերելակների ապամոնտաժման-տեղադրման համար պահանջվում է 60 հազար աշխատանքային օր։ Եթե հավաքագրվի 100 բրիգադ (200 տեղակայման մասնագետ, ինչը իրատեսական է), տարեկան կփոխարինվի 1800 վերելակ»,- գրել է Ռոստոմաշվիլին:
Ռոստոմաշվիլին նշել է, որ բնակչության հետ պատշաճ պլանավորման և համագործակցության դեպքում 3 000 վերելակների խնդիրը 2 տարում լուծելը լիովին իրատեսական է:
Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկում վերելակի անսարքությունը դարձել է երիտասարդ ամուսինների մահվան պատճառ։
Թբիլիսիում վերելակի անսարքությունն ամուսինների մահվան պատճառ է դարձել