
Թբիլիսիի Շամխորեցոց եկեղեցու կողքին հյուրանոց կառուցելու դիմում է ներկայացվել քաղաքապետարան: Դիմումը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին և առայժմ չի քննարկվել՝ տարածքի վիճարկելի լինելու պատճառով։
Եկեղեցուն կից 970 քառակուսի մետր տարածքը, որն այժմ որպես ավտոկայանատեղի է օգտագործվում, պատկանում է «Նետիլիանի» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է Օրբելի ՍՊԸ—ին, իսկ վերջինս` պատկանում է «Գագարինի փողոցի գինու տուն» ՍՊԸ-ին, որի 100 տոկոսանոց սեփականատերն ու տնօրենն է ոմն Ավթանդիլ Բախսոլիանին:
Նշենք, որ եկեղեցու միակ կանգուն պատի մոտ արդեն իսկ հյուրանոց է կառուցվել: Թույլտվությունը, ըստ փորձագետների, տրվել է խախտումներով: Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ: