
Թբիլիսիի սակրեբուլոյում (ավագանի) նիստ է ընթանում, որին ընդդիմադիր հատվածը կրկին չի մասնակցում բոյկոտի ռեժիմում գտնվելու պատճառով։
«Վրացական երազանք»-ի սակրեբուլոյի պատգամավորները հանդես են եկել քաղաքական հայտարարություններով, որից հետո սակրեբուլոյի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:
Տեղեկացնենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի մի քանի նիստ արդեն անցկացվել է առանց ընդդիմության ներկայության։ Ընդդիմադիր պատգամավորների որոշումը կապված է երկրում «գործակալների մասին» օրենքի ընդունման հետ։ Այս պահին բոյկոտի ռեժիմում են հետևյալ կուսակցությունները՝ «Լելո», «Ազգային շարժում», «Գիրչի», «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդի» և «Վրաստանի համար»: