
Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո թաղամասի գլխավոր բաժնի ղեկավար Ավթանդիլ Գալդավայի խոսքով՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին ինքնասպանություն է գործել:
Այս մասին նա հայտնել է Էլոշվիլիի բնակարանի մոտ, որտեղ քրեագետ-փորձագետները շարունակում են հետաքննությունը։
«Հանցագործության հետքեր չկան, գործ ունենք ինքնասպանության հետ»,- ասել է Գալդավան։
Նշենք, որ Էլոշվիլիի դին տեղափոխվել է փորձաքննության՝ ազգային բյուրո։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին այսօր մահացած են գտել իր սեփական բնակարանում։