Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում։
Էլոշվիլիի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղում աշխատում են իրավապահները։
Էլոշվիլին 47 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետն էր 2021 թվականից, մինչ այդ զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի, այնուհետև նախարարի պաշտոնը։