
Այսօրվա կառավարության նիստին արված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ Թբիլիսիում գտնվող փոքր և միջին ռեստորանային բիզնեսի համար կգործի սուբսիդավորման ծրագիր:
Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ նախաձեռնությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեինն է:
Վարչապետի խոսքով՝ նախաձեռնության համաձայն օբյեկտներին, որպես ֆինանսական օգնություն կփոխանցվի 5 000 լարի, իսկ մեկ իրավաբանական անձի կողմից մեկից ավելի օբյեկտ ունենալու դեպքում օգնության չափը կկազմի 10 000 լարի: Ղարիբաշվիլիի խոսքով՝ մշակվել են հատուկ չափորոշիչներ, ըստ որոնց հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում կիրականացվի նշված ծրագիրը: