
Թբիլիսիում դեկտեմբերի 4-ից մեկնարկել է Վրաստանի ՆԳՆ-ի հասարակական կարգի պահպանության սպայախմբի աշխատանքը, ինչի կապակցությամբ սպաներին շնորհավորել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Հասարակական կարգի պահպանության սպայախումբը նորույթ է Վրաստանի ՆԳՆ-ում, նրանք կփոխարինեն շրջիկ տեսուչներին: Գախարիան բարեփոխման մասին հայտարարել էր դեռևս 2018 թ․ հունիսին: Հայտարարվել էր մրցույթ՝ 365 թափուր տեղով:
Թբիլիսիից հետո նմանատիպ սպայախմբեր կլինեն նաև երկրի մնացած շրջաններում: