Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր մայրաքաղաքի բնակիչներին ներկայացրել է ևս 40 միավոր նոր ISUZU մակնիշի ավտոբուսները: 8 մետրանոց եվրո 6 չափանիշներին համապատասխան ավտոբուսները հունվարի 23-ից կսկսեն երթևեկել Թբիլիսիի փողոցներով:
Քաղաքապետի խոսքով, Թբիլիսիում շուտով կերթևեկեն 18 մետրանոց ավտոբուսներ, իսկ տրանսպորտային բարեփոխման շրջանակներում մայրաքաղաքի քաղաքապետարանը 40 նոր մետրոյի վագոն կգնի:
Առաջիկա օրերին Թբիլիսիի ավտոպարկին կավելանա ևս 40 ISUZU մակնիշի ավտոբուս: 2019 թվականին «Տրանսպորտային ընկերությունը» ՍՊԸ մունիցիպալ ավտոպարկի նորացման նախագծի շրջանակներում գնեց 220 միավոր ISUZU և 90 միավոր MAN մակնիշի ավտոբուսներ: