Ապրիլի 24-ից կմեկնարկի Թբիլիսիի փողոցների համակարգված լվացումը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով՝ «Թբիլսերվիս գրուպը» նորացված սարքավորումներով, համակարգված կերպով կլվանա քաղաքի փողոցները։
Նրա պարզաբանմամբ՝ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանն օգնություն կխնդրի այլ գերատեսչություններից։
«Անհրաժեշտության դեպքում կարող ենք դիմել ներքին գործերի նախարարությանը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։ Ինչպես միշտ, նրանք մեր կողքին են։ Աշխատանքները կսկսենք երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 24-ից»,- ասել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքում մաքրման աշխատանքներ իրականացնող «Թբիլսերվիս գրուպ» ընկերության ղեկավար Դավիթ Փաչուլիայի խոսքով՝ արդեն ձեռք են բերվել նոր սարքավորումներ, որոնց միջոցով ամեն գիշեր մինչև լուսաբաց փողոցների մաքրման աշխատանքներ կիրականացվեն։