Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է հատուկ տեխնիկայի օգնությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների սանիտարական մաքրումը: Նախօրեին լվացվել է Պեկինի պողոտան:
Մաքրման աշխատանքները կատարում է «Թբիլսերվիս գրուպը»:
Մաքրում արվելու է ամեն օր` 22:00-03:00-ն` մինչև հոկտեմբեր: Մաքրվելու են բոլոր գլխավոր փողոցներն ու մայրուղիները` Թբիլիսիի բոլոր 10 շրջաններում: Լվացվելու են Վակեն ու Սաբուրթալոն իրար կապող նոր ճանապարհը, Թամարաշվիլին, Կոստավան, Շարտավան, Մարջանիշվիլին, Ամաղլեբան, Ախվլեդիանին, Դադիանին, Լեոնիձեն, Գորգասալին, Ինգորոկղվան, Աթոնելին, Աբասթումանին, Դուբաձեն, 10-յակ այլ փողոցներ:
Հերթը կհասնի նաև Ազատության հրապարակին, Ավլաբարին, Օրբելիանիի և Հերոսների հրապարակներին, Ռուսթավլի պողոտային և այլն:
Հիշեցնենք` նախորդ տարի ևս գարնանը մայրաքաղաքի կենտրոնական ու ծայրամասային մի շարք փողոցներում հատուկ տեխնիկայով լվացման ու ախտահանման ակտիվ աշխատանքներ էին տարվում, մաքրվում էին նաև մետրոյի կայարանները, գնացքները, ավտոբուսները: