
Tbilisi Piano Fest 2023-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների կապակցությամբ հունիսի 16-ի ժամը 07:00-ից մինչև հունիսի 19-ի ժամը 03:00-ն Թբիլիսիի որոշ փողոցներում կգործեն սահմանափակումներ։
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Աթոնելիի և Վախթանգ Օրբելիանիի փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է։