
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցը ուղեբեռ թալանելու մեղադրանքով ձերբակալվել է: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ձերբակալված է օդանավակայանը ղեկավարող TAV Georgia ընկերության (թուրքական TAV Airport Holding-ի դուստր ընկերությունն է, խմբ․) աշխատակիցը՝ բեռնակիրը: Հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ կետի «ա» ենթակետով: