2022 թվականի հունվար-հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 515 հազար 988 ուղևորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է օդանավակայանը շահագործող TAV Georgia ընկերությունը։
Ներկայումս Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 35 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 38 ուղղություններով։
Բաթումիի օդանավակայանը, որը նույնպես շահագործում է TAV Georgia-ն, հունվար-հուլիսին սպասարկել է 313 հազար ուղևորի, ինչը 35,37 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ամառային սեզոնի ընթացքում 21 ավիաընկերություններ թռչում են Բաթումիի 17 ուղղություններով։
TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ձեռնարկությունն է: Նրա գործունեությունը Վրաստանում սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։