Վերջին օրերին Վրաստանի արևմտյան մասից Թբիլիսի եկող ճանապարհը հաճախակի կաթվածահար է լինում: Երեկ երկոյան քաղաքի մուտքի մոտ երթևեկությունը գրեթե կանգ էր առել։
Առկա տեղեկությունների համաձայն, պատճառը Արագվի գետի կամրջի վրա ընթացող վերականգնողական աշխատանքներն են։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ այս շաբաթ կավարտվի Արագվի գետի կամրջի (ձախ ուղղությամբ) վնասված կառուցվածքային մասի վերականգնումը, և երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կվերականգնվի:
«Ընթացիկ տարվա մարտի 21-ին Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ բնակչությանը տեղեկացրել է, որ Արագվի գետի կամրջի կառուցվածքային հատվածը (ձախ ուղղությամբ) վնասվել և վերականգնման կարիք ունի, և աշխատանքների պատճառով նշված հատվածում երևեկությունը մեկ գոտում սահմանափակվելու է»,- հայտնել են դեպարտամենտից:
Նշենք, որ նշված կամուրջը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին, մետաղական կոնստրուկցիայի վրա տեղադրվել են երկաթբետոնե սալիկներ և կազմակերպվել ասֆալտբետոնե ծածկ։ Ըստ այդմ, սալը պարբերաբար վնասվում է, ինչը հետագայում պահանջում է երկաթբետոնե ճանապարհի սալերի վնասված բեկորների ապամոնտաժում, վնասված սալերի կոնստրուկցիաների ամրացումն ամրանով և բարձր ամրության բետոնով լցոնում, նշում են դեպարտամենտից: