
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը խիտ մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթ ընդունել։
Վրաստանի առաջին ալիքին Tav Georgia-ից հայտնել են, որ Flydubai-ի երկու չվերթներից մեկը թռել է Բաքու։
Ինչ վերաբերում է Տաշքենդ-Թբիլիսի չվերթին, ապա, ներկա պահի տեղեկություններով, ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում։