
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում Թբիլիսիի մետրոյի` առնվազն 10 կայարաններում:
Վարկեթիլի կայարանի նորացման ծրագիրը մշակման փուլում է, արդեն մոտ ապագայում շինարարական աշխատանքներ կսկվեն: 2018-ին այս կայարանում արտակարգ պատահար էր եղել. առաստաղը փլվել էր, մի քանի մարդ վնասվածք էր ստացել: Այդ օրվանից ծրագրվում էր կայարանի նորացումը:
Վերականգնվելու է նաև Գոցիրիձե կայարանը: Ներկայումս Թբիլիսիի մետրոն սպասարկում է 23 կայարան` 2 գծով. Ախմետելի-Վարկեթիլի և Սաբուրթալո: Մետրոյի գծի ընդհանուր երկարությունը 57 կմ է (40 և 17):