
Թբիլիսիի մետրոպոլիտենի` Վաժա-Պշավելա և Համալսարանական կայարանները դադարել են սպասարկել` տեխնիկական խնդիրների պատճառով։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Սաբուրթալոյի գծից գնացքները շարժվում են Կայարանայինից մինչև Դելիսի և հակառակ ուղղությամբ։
Մետրոյի առաջին գիծն ուղևորներին սպասարկում է սովորական ռեժիմով։