
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, մետրոպոլիտենի 12 կայարանների վերականգնումը նախատեսվում է 2023-2029 թվականներին։
Քաղաքապետի խոսքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացվել է 50 մլն եվրո որպես վարկ, 5 մլն եվրո՝ որպես դրամաշնորհ։
«Նշված ֆինանսական աջակցության շրջանակներում նախատեսվում է մետրոպոլիտենի 12 կայարանների վերականգնում, արդիականացում, որոնք կարևոր են մետրոյի անխափան և անթերի շահագործման համար։ Վերականգնման նախագծի իրականացումը նախատեսվում է 2023-2029 թվականներին»,- ասել է Կալաձեն։