Թբիլիսիի քաղաքապետարանն ակնկալում է 3-4 տարում ավարտել մետրոպոլիտենի կայարանների ամբողջական վերակառուցումը, ասել է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն։
Քաղաքապետարանը 55 միլիոն եվրո արժողությամբ մետրոյի վերականգնման ծրագիր է իրականացնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ:
«Վերականգնումը հաստատ կշարունակվի մի քանի տարի, քանի որ մենք չենք կարող անմիջապես նորոգել բոլոր կայարանները։ Մետրոյի մեկ կայարանի վերանորոգման համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի», — ասել է փոխքաղաքապետը։
Ծրագիրը կիրականացվի «Քաղաքներ հանուն կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում, կբարելավվեն և՛ ներքին, և՛ մետրոյին հարող տարածքները։