
2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում Թբիլիսիի մետրոպոլիտենը կհամալրվի 4 նոր շարժակազմով, ինչի շնորհիվ կկրճատվի սպասելաժամանակը։ Այս մասին մայրաքաղաքի կառավարման նիստի ընթացքում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
2018 թ․ նոյեմբերին մետրոպոլիտենն արդեն ստացել է 4 նոր շարժակազմ, սակայն դա չի բավարարում ուղևորներին լիարժեք ծառայելու համար:
Կալաձեն հաստատել է, որ քաղաքապետարանի համար շարունակում է առաջնահերթ մնալ կայարանների նորոգման հարցը: Դեկտեմբերի վերջին կավարտվեն մետրոյի «Սամգորի» կայարանի նորոգման աշխատանքները:
Հունվարի վերջին պատրաստ կլինի նաև «Ավլաբարի» կայարանը: