Ավարտվել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մելիքիշվիլիի պողոտայի վերականգնողական աշխատանքները, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեն նշել է, որ ծրագրի շրջանակներում բարեփոխվել են մոտ 6 կիլոմետր գետնանցումներ, թարմացվել են ջրի և ջրահեռացման համակարգերը, գազի խողովակները, ճանապարհային ենթակառուցվածքի մասով գծվել են «զեբրա» անցումներ, կատարվել են կանաչապատման աշխատանքներ:
«Ցավոք սրտի, ծանր վիճակում գտնվող փողոցները շատ են, դրանք պետք է վերանորոգվեն իրենց ստորգետնյա հաղորդակցության ուղիներով, բոլորն էլ կբարեփոխվեն նմանատիպ մոտեցմամբ»,- ասել է Կալաձեն։
Կալաձեն նշել է, որ Մելիքիշվիլիի պողոտան Թբիլիսիի 13 խնդրահարույց հանգույցներից մեկն է։ Նրա խոսքով, աշխատանքներ են նախատեսվում նաև Սաբուրթալոյում, Ժվանիայի հրապարակում։
Ի դեպ, Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայի վերականգնումը սկսվել է հունիսին։