2023-2024 ուսումնական տարին մայրաքաղաք Թբիլիսիի մանկապարտեզներում կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկության համաձայն, մանկապարտեզների կառավարման գործակալությունը նոր ուսումնական տարին դիմավորում է երեք նոր մանկապարտեզներով. Սամգորի թաղամասում կբացվի թիվ 130 մանկապարտեզը, Չուղուրեթի թաղամասին կավելացվի թիվ 125 մանկապարտեզը, իսկ Կրծանիսի թաղամասում էլ երեխաներին առաջին անգամ կընդունի թիվ 108 մանկապարտեզը:
Մանկապարտեզների կառուցմանը զուգահեռ՝ ամռանը 100-ից ավելի մանկապարտեզներ համալրվել են ենթակառուցվածքներով՝ նոր ուսումնական տարվանից երեխաներին էլ ավելի կահավորված և ապահով միջավայրում ընդունելու համար։
«Նշենք, որ այս տարի առաջին անգամ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը նոր կարգով իրականացրեց երեխաների հաշվառումը, ինչի արդյունքում հնարավորինս բավարարեցինք հանրային մանկապարտեզների պահանջարկը, իսկ նոր ուսումնական տարում արդեն գրանցվել է ավելի քան 15 հազար երեխա, իսկ մայրաքաղաքին սպասարկում են 188 մանկապարտեզ»,- ասել է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Գոգի Չիքովանին։
Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի բոլոր մանկապարտեզները փոքրիկ երեխաներին կընդունեն տոնական և զվարճալի միջոցառումներով։