
Թբիլիսիի մանկապարտեզներում հաջորդ ուսումնական տարվա համար երեխաների գրանցումը կսկսվի հուլիսի 8-ից։
Թբիլիսիի մանկապարտեզներում 2024-2025 ուսումնական տարվա համար չեն կարողանա գրանցվել այն երեխաները, որոնց 2 տարեկանը չի լրացել մինչև սեպտեմբերի 16-ը:
Ծնողը պետք է լրացնի երեխայի տվյալները kids.org.ge կայքում։ Նույն ծառայությունը կարելի է ձեռք բերել շրջանային սպասարկման կենտրոններում և մանկապարտեզներում։
Գրանցման առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 8-ին ժամը 10:00-ին և կավարտվի հուլիսի 14-ին ժամը 00:00-ին. այս փուլում կգրանցվեն հատուկ կատեգորիայի ընտանիքի երեխաները։ Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 15-ին ժամը 10:00-ին և կավարտվի հուլիսի 21-ին ժամը 00:00-ին. այս փուլում կգրանցվեն Թբիլիսիում գրանցում ունեցող բոլոր երեխաները: Երրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 22-ին ժամը 10:00-ին. այս փուլը ենթադրում է ընդհանուր գրանցում։