Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի լուսացույցները կփոխվեն և դրանց թիվը կեռապատկվի։
«Օրինակ Ճավճավաձեի պողոտայում բազմաթիվ լուսացույցներ կան, մայթը լայն է, Թբիլիսիի մյուս բոլոր պողոտաները ևս նախագծված են նույն կերպ։
Թբիլիսիում կփոխարինվեն լուսացույցները, դրանց թիվը կեռապատկվի՝ հետիոտներին ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելու հարմարավետությունն ապահովելու համար», — նշել է Բիթաձեն։