Թբիլիսիի ավանդական 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կբացվի դեկտեմբերի 4-ին: Շաբաթվա ընթացքում ֆիլմերի մրցութային ցուցադրություններ կանցկացվեն Ամիրանի կինոթատրոնում։
Այս տարի մրցույթին ներկայացված են վրացի ռեժիսորների 6 լիամետրաժ և 10 կարճամետրաժ գեղարվեստական, նաև վավերագրական՝ 8 լիամետրաժ և 7 կարճամետրաժ ֆիլմեր։
«Ոսկե Պրոմեթևս»-ի արձանիկով կպարգևատրվեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգերում:
Հաղթողները մրցանակները կստանան փառատոնի վերջին օրը՝ դեկտեմբերի 10-ին: Նույն օրն այստեղ կներկայացվի ռեժիսոր Դիտո Ցինցաձեի «Ռոքսի» նոր ֆիլմը։