Թբիլիսիի քաղաքային դատարանը Սադիգովին թողեց արտահանձման կալանքի տակ

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) տվյալներով՝ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովին Վրաստանի ընդհանուր դատարանները թողեցին արտահանձնման կալանքի տակ։

Ըստ SJC-ի՝ դատարանները որոշումը կայացրել են առանց բանավոր լսումների և նույնիսկ ընդունելի չեն համարել SJC-ի հայցերը՝ Աֆգան Սաիդիգովին արտահանձնման կալանքից ազատելու վերաբերյալ։

«Միասնական դատարանների որոշումներն ակնհայտորեն անհիմն են ու անօրինական։

Ցավոք, Թբիլիսիի քաղաքային դատարանը միջնորդությունն անընդունելի է ճանաչել առանց բանավոր լսումների և Աֆգան Սադիգովին թողել է կալանքի տակ։ Դատարանի որոշումը մարտի 17-ին անփոփոխ է թողել Թբիլիսիի վերաքննիչ դատարանը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի որոշումը նոր հանգամանք չէ, որը կարող է ազդել խափանման միջոցի վրա»,- գրել են կենտրոնից։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ը համարում է, որ դատարանի որոշումներն անհիմն են և հակասում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքի պահանջներին։

Ինչ վերաբերում է Աֆղան Սադիգովի առողջական վիճակին, ապա հացադուլը դադարեցնելուց հետո նա սկսել է ուտել, վիճակը բարելավվում է, հայտնել է կենտրոնը։

Նրանց խոսքով` կարևոր է, որ թիվ 18 բուժհաստատությունը երկարատև հացադուլից հետո շարունակի պարբերաբար և բազմակողմանի վերահսկել Սադիգովի առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերի համապատասխան բուժում։

Հիշեցնենք. փետրվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Աֆգան Սադիգովի գործով և, հիմք ընդունելով Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը, որպես ժամանակավոր միջոց արգելել է լրագրող և խմբագիր Աֆգան Սադիգովի արտահանձնումը Ադրբեջան «մինչև նրա գործի էությունը Ստրասբուրգի կողմից չպարզվի»։
Աֆղան Սադիգովը դադարեցրեց իր երկարատև 161-օրյա հացադուլը՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի որոշումը։

Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։