
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր կքննարկի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, «Միացյալ ազգային շարժում» կոալիցիայի և «Ուժեղ Վրաստանի» հայցերը՝ կապված խորհրդարանական ընտրությունների գաղտնիության, ինչպես նաև այլ խախտումների հետ։
ԿԸՀ-ի կողմից չբավարարված և բողոքարկված հարցերը դատարանը միավորել է, դիտարկելու է որպես մեկ գործ։
Նիստը քաղաքային դատարանում կսկսվի ժամը 11.00-ին։