Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ առողջական խնդիրներ ունի, շարունակում է բուժումը, սակայն քաղաքականությունը թողնել չի պատրաստվում:
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կալաձեն հերքել է տեղեկություններն այն մասին, թե նա կօգտագործի վատառողջ լինելու հանգամանքը` քաղաքականությունից հեռանալու համար: Նա ասել է, որ շարունակում է պաշտոնավարել ու լուրջ վերաբերվել այն մեծ պատասխանատվությանը, որ դրված է իր վրա` որպես մայրաքաղաքի ղեկավար ու կուսակցության քարտուղար: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը Կալաձեն նորից անորոշ է թողել` նշելով, որ հանրությանն ամեն ինչ պարզ կդառնա «ավելի ուշ»:
Հիշեցնենք` լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Կալաձեն թողնում է քաղաքականությունն ու Միլան վերադառնում:
Կալաձեն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջերս արված հարցման համաձայն` Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակում 1-ին է: Վերջերս նա առողջական խնդիրներ ուներ, հոսպիտալացվել էր: