Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի սակրեբուլոյին է ներկայացրել քաղաքապետարանի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Կախա Կալաձեն խոսել է այս տարի իրականացված նախագծերի մասին։
Ինչպես նշել է նա, ի թիվս այլ աշխատանքների, Թբիլիսիի քաղաքապետարանի հիմնական առաջնահերթ ուղղություններից է կանաչապատումը և էկոլոգիական իրավիճակի բարելավումը։ Նշված ուղղությունը ներառված է հաջորդ տարվա բյուջեում։
«2022 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանում բարեկարգվել է 923 փողոց, պողոտա, կամուրջ, կառուցվել է 45 նոր փողոց։ Թբիլիսիի քաղաքապետարանը կանաչապատման աշխատանքներ է իրականացրել 38 հեկտար տարածքի վրա, վերականգնվել է երկու այգի, 362 հրապարակ և 136 մարզադահլիճ։ Առողջապահական ծրագրերին ընդհանուր առմամբ հատկացվել է 82 մլն լարի, իսկ 16 մլն լարի վնասված շենքերի և շինությունների վերականգնման ու ամրացման համար», — նշել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով 2022 թվականին աջակցություն է ցուցաբերվել 3954 ուսանողի, քաղաքապետարանը հոգացել է նրանց ուսման վարձը։
Նշենք, որ Թբիլիսիի սակրեբուլոյում քաղաքապետի տարեկան զեկույցի լսումների ժամանակ քաղաքացիական ակտիվիստները փորձել են պարզել «Կոռուպցիան սպանում է» պաստառը, ինչը թույլ չի տվել հասարակության մյուս մասը։ Միջադեպի կազմակերպիչներին տարել են քաղաքապետարանի անվտանգության ներկայացուցիչները։