Թբիլիսիի քաղաքապետարանը սանմաքրման նոր տեխնիկա է ձեռք բերել

«Թբիլսերվիս խումբը» քաղաքի մաքրման համար նոր տեխնիկա է ձեռք բերել, այն քիչ առաջ Եվրոպայի հրապարակում ներկայացրեց քաղաքապետ Կախա Կալաձեն:

25 միավոր նոր տեխնիկայից 22-ը աղբատար մեքենաներ են, դրանք կփոխարինեն հնացած և շարքից դուրս եկած մեքենաներին:

«Թբիլսերվիս խումբը» գնել է նաև ճանապարհներին գծանշումներ իրակնացնելու մեկ մեքենա և երկու աղ ցանող ու ձյուն մաքրող տեխնիկա, որոնք մայրաքաղաքում տեղացող առատ տեղումների ժամանակ կմաքրեն ճանապարհները և տեխնիկական աղ կցանեն: