
Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է նորոգել Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքը՝ Ռուսթավելիի պողոտայում: Արդեն հայտարարվել է մրցույթ: Նախագծի իրականացման համար նախատեսված է 50 հազար լարի:
Նորոգվելու են շատրվանները, որոնցից այս պահին ջրի արտահոսք է արձանագրվում, ինչը վնասակար է մեխանիզմի համար:
Հետաքրքրված կազմակերպությունները դիմում կարող են ներկայացնել մարտի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: