Թբիլիսիի քաղաքապետարանը կանանց առաջարկում է անվճար վերապատրաստման դասընթացներ՝ հանրային ավտոբուսներ վարելու համար:
Դասընթացի համար առկա է 25 տեղ: Դասընթացի ծախսերը, այդ թվում վարորդական վկայականի քննության համար նախատեսված գումարը, վարորդական դպրոցն է հոգում: Դասընթացներն ավարտելուց հետո, վարորդական վկայական ստացած կանայք կանցնեն աշխատանքի։
Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 21-ն է: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.ttc.com.ge կայքում:
Կին վարորդների ուսուցման համար պայմանագիր է կնքվել «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև:
Ծրագրի նպատակն է ստեղծել հավասար հնարավորություններ և ապահովել տրանսպորտի ոլորտում գենդերային հավասարությունը: