
Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 2-ին և 3-ին համերգներ կանցկացնի Սամգորի թաղամասում։ Այդ մասին այսօր մայրաքաղաքի կառավարման նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Նախագծի շրջանակներում մենք էստրադայի ներկայացուցիչներին հնարավորություն ենք տալիս համերգներ անցկացնել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ հուլիսի 3-ին Թբիլիսիում նախատեսված է նաև բողոքի ցույց՝ վարչապետի հրաժարականի և ազգային համաձայնության կառավարության ձևավորման պահանջով։ Այս պահանջները բավարարելու համար «Տուն դեպի Եվրոպա» շարժումը կառավարությանը ժամանակ է տվել մինչև հուլիսի 3-ը։